Գաղափարից նախատիպ AI-ով

Ձեր պրոֆեսիոնալ զարգացման համար
AI-ն արագ է զարգանում։ Թումո Լաբերի AI Onramp-ն օգնում է մասնագետներին և ղեկավարներին հետ չմնալ։ Ընտրեք լավագույն մասնագետների կողմից դասավանդվող ձեզ հարմար ծրագիր՝ ձեզ հարմար ոլորտից և խորության, ըստ ձեզ հարմար գրաֆիկի։
Մեր կրթական բաղադրիչները

SESSIONS
Տեղեկացե՛ք AI-ի վերջին թրենդերից
Բացահայտե՛ ք AI-ի վերջին զարգացումներն առաջատար փորձագետների հետ
Եթե Ձեզ անհրաժեշտ է իմանալ՝ ինչ է կատարվում AI-ի աշխարհում,
WARMUPS
Ստացե՛ք պրակտիկ գիտելիքներ AI գործիքների ու պրոցեսների մասին
Ձե՛ռք բերեք աշխատանքում կիրառելի հմտություններ
Եթե tech կամ կրեատիվ ոլորտում մասնագետ կամ ղեկավար եք,
BOOTCAMP
Զարգացրե՛ք AI հմտությունները գործընկերների հետ
Ինտենսիվ ծանոթություն AI-ի լավագույն գործիքներին ու նորարար լուծումներին
Եթե ամբիցիոզ մենեջեր կամ տնօրեն եք
STUDIO
Կառուցե՛ք իրական AI համակարգեր
Աշխատե՛ք իրական նախագծերի վրա և ձեռք բերեք AI-ի նոր հմտություններ՝ նախագծահեն ուսուցման մեթոդով։
Եթե տեխնիկական թիմի անդամ կամ ղեկավար եք, ով պատրաստ է աշխատել AI-ով
WARMUP
Ութժամանոց մաստերկլասներ՝ նվիրված AI գործիքներին և աշխատանքային գործընթացներին։ Նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ AI-ի նոր միտումները և կիրառել դրանք գործնականում։
Պատմությունից մինչև 60-վայրկյանոց AI տեսանյութ
Գաղափարից նախատիպ AI-ով
Ձեր բիզնեսի սեփական GPT-ն
Ստեղծե՛ք AI ավատար
Իրավական պայմանագրի վերլուծություն ու ռիսկերի գնահատում
Ստեղծե՛ք AI ագենտ-գործընկեր
AI-հավելված՝ առանց կոդի
Գաղափարից` ստարտափի pitch AI հետ
Դարձե՛ք բարդ աղյուսակների գուրու
Ստեղծե՛ք AI ագենտ-գործընկեր

Գաղափարից նախատիպ AI-ով

STUDIO
4–6 շաբաթ տևողությամբ ինտենսիվ ծրագիր, որտեղ մասնակիցները փոքր թիմերով ստեղծում են իրական լուծումներ և ավտոմատացնում բիզնես գործընթացներ։
Agentic ops studio
Ստեղծե՛ք պրոֆեսիոնալ ծրագրային ապահովում AI-ով
Ստեղծարար մեդիա արշավի մշակում զրոյից
Ստեղծե՛ք տվյալների վերլուծության խելացի հարթակ
Agentic ops studio

BOOTCAMP
Ինտենսիվ շաբաթ-կիրակի, որի ընթացքում դուք, տարբեր AI գործիքներ համադրելով, իրական խնդիրներ եք հաղթահարում։ Նախատեսված է ղեկավարների համար, որոնք ցանկանում են AI-ի միջոցով մրցակցային առավելություն ստանալ։
Ինքնավար գործառնությունների bootcamp
AI product բութքեմփ
Ստեղծարար ռազմավարության bootcamp
Տվյալների վերլուծության bootcamp
Ինքնավար գործառնությունների bootcamp

SESSIONS
Մասնագետների, մենեջերների և AI էնտուզիաստների համար զրույցների շարք՝ ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Դրանց շնորհիվ դուք կստանաք համապարփակ պատկեր AI ոլորտի վերջին զարգացումների և նոր գործիքների մասին։
Բիզնես գործընթացների ավտոմատացում
Ինժեներինգ ու պրոդուկտի զարգացում
Ստեղծարար ոլորտ և մեդիա
Տվյալների վերլուծություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է AIOnramp-ը:
AIOnramp-ը TUMO Labs-ի գործնական AI ուսուցման ուղղությունն է։ Թումո Լաբերի AI Onramp-ն օգնում է մասնագետներին և ղեկավարներին հետ չմնալ։ Ընտրեք լավագույն մասնագետների կողմից դասավանդվող ձեզ հարմար ծրագիր՝ ձեզ հարմար ոլորտից և խորության, ըստ ձեզ հարմար գրաֆիկի։
Ի՞նչ կարող եմ անել ծրագրի ավարտից հետո:
Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր դերին հարմարեցված գործող AI համակարգեր, AI-ի կիրառման հստակ պատկերացում և անմիջապես կիրառելի գործնական հմտություններ։
Որքա՞ն մեծ են խմբերը:
Խմբերը սովորաբար բաղկացած են 10–15 մասնակցից։
Պե՞տք է գնել որևէ գործիք կամ բաժանորդագրություն:
Ոչ։ Բոլոր անհրաժեշտ գործիքները, հարթակների հասանելիությունը և AI կրեդիտները ներառված են ծրագրի վճարի մեջ։
Հարկավո՞ր է արդյոք փորձ AI-ում
Ընդհանուր առմամբ՝ ոչ։ AI Onramp-ը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մարդկանց համար: Studio-ի ձևաչափով ծրագրեր կարող են ավելի հարմար լինել AI-ին ավելի խորը մակարդակով ծանոթ մարդկանց համար, սակայն մենք կուղղորդենք բոլորին արագ կողմնորոշվել ու սովորել ուսումնական պրոցեսին համընթաց։
Ի՞նչ կլինի, եթե դասընթացը չեղարկվի:
Դասընթացի չեղարկման դեպքում մասնակիցները կտեղեկացվեն հնարավորինս շուտ, և պարապմունքը կվերանշանակվի առանց լրացուցիչ վճարի։ Ծրագրի լրիվ չեղարկման դեպքում դուք կստանաք գումարի ամբողջական վերադարձ։
Կարո՞ղ են ընկերությունները գրանցել իրենց թիմերը:
Այո։ Մենք առաջարկում ենք խմբային գրանցում և կորպորատիվ հաշիվ-ապրանքագրեր։ Կապվեք անմիջապես մեզ հետ՝ կորպորատիվ առաջարկները քննարկելու համար։
Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը:
AIOnramp-ը նախատեսված է մասնագետների, թիմերի և կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են AI գործիքներն ինտեգրել իրենց առօրյա աշխատանքում՝ առանց նախնական տեխնիկական գիտելիքներ ունենալու։
Որքա՞ն է տևում ծրագիրը:
Ծրագրի ձևաչափերը տատանվում են կարճ Warmup դասերից (1–3 շաբաթ) մինչև ավելի խորը Studio ուղղությունը (5–6 շաբաթ)։ Bootcamp-ները նախատեսված են ղեկավար կազմի համար և անցկացվում են հանգստյան օրերին։
Ի՞նչ գործիքներ ենք օգտագործելու:
Պարապմունքները կառուցված են առաջատար AI հարթակների շուրջ և ծրագրի ընթացքում դուք կսովորեք տիրապետել դրանցից մի քանիսին։
Որքա՞ն է ծրագրի արժեքը:
Գները սկսվում են 50,000 դրամից Warmup ծրագրերի համար, 100,000 դրամ Studio-ին և 150,000 դրամ Bootcamp-ին մասնակցության համար։ Հասանելի են կորպորատիվ և խմբային առաջարկներ։
Հարկավո՞ր են արդյոք ծրագրավորման գիտելիքներ
Ոչ: Ծրագրերի մեծ մասը կազմված է ոչ-տեխնիկական մասնագետների համար: Որոշ ուղղություններ կարող են ծանոթացնել ծրագրավորման հասկացությունների կամ low-code գործիքների հետ, սակայն ծրագրավորման նախնական գիտելիքներ չեն պահանջվում: Ծրագրերի նպատակն է սովորեցնել արդյունավետ կերպով կիրառել AI իրական խնդիրների լուծման համար, ոչ թե ծրագրային ապահովման մշակել սովորեցնելը:
Տրվու՞մ է վկայական ավարտից հետո:
Այո, ծրագիրն ավարտած բոլոր մասնակիցները, ովքեր ներկայացնում են ավարտական աշխատանք ստանում են մասնակցության վկայական։