Սինեմատիկ սթորիթելինգ AI-ով
Որակյալ սինեմատիկ պատմություն՝ պրոմպտից մինչև վերջնական վիզուալ
սեպտեմբերի 28
6 ԴԱՍԸՆԹԱՑ
9 Ժամ
Հիբրիդային

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ
AI ստեղծագործող
Գևորգը ստեղծում է ռեալիստիկ սինեմատիկ վիզուալներ տարբեր նախագծերում՝ գովազդից մինչև լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Գևորգի warmup-ի մասնակիցներն անցնելու են վիզուալի ստեղծման ամբողջական շղթայով՝ գաղափարի մշակումից և տեխնիկապես ճիշտ պրոմպտներ գրելուց մինչև կերպարների ստեղծում, աշխարհների կառուցում և անիմացիայի վերջնական պատրաստում։
Բովանդակություն
- 01
ՊՐՈՄՊՏԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՈՍՔ AI-ով
Պարզեք, թե ինչպես են AI մոդելները հասկանում ու մեկնաբանում հրահանգները, և կառուցեք պրոմպտի կմախք սինեմատիկ նախագծերի համար։ Ստեղծեք ChatGPT Project և ձեր ստեղծագործական աշխատանքի համար AI օգնական։
- 02
AI ԳՈՐԾԻՔՆԵՐ ՈՒ ՄՈԴԵԼՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՊՐՈՄՊՏԵՐ
Ուսումնասիրեք առկա պատկերների և վիդեոյի գեներացման գործիքները և սովորեք նույն ստեղծագործական գաղափարը հարմարեցնել տարբեր AI մոդելների համար։
- 03
ՌԵԱԼԻՍՏԻԿ ԿԵՐՊԱՐ ԵՎ CHARACTER REFERENCE SHEET
Ստեղծեք օրիգինալ ռեալիստիկ կերպար և սովորեք պահպանել նրա պատկերի կայունությունը տարբեր կադրերում, տեսանկյուններում, լուսավորության պայմաններում և միջավայրերում՝ օգտագործելով reference նկարներ և կայունացման պրոմպտներ։
- 04
ՍԻՆԵՄԱՏԻԿ ԼՈԿԱՑԻԱ ԵՎ ԿԵՐՊԱՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ
Կառուցեք միասնական սինեմատիկ աշխարհ և վերարտադրեք նույն լոկացիան տարբեր տեսանկյուններից։ Սովորեք ձեր կերպարը բնականորեն ինտեգրել միջավայրերում՝ դիտանկյան, մասշտաբի, լուսավորության, ստվերների և գույնի կարգավորումների միջոցով։
- 05
ՍԹՈՌԻԹԵԼԻՆԳԻ, ՍԹՈՐԻԲՈՐԴԻ ԵՎ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Վերածեք գաղափարը 3-4 կադրից պատմության։ Ստեղծեք սթորիբորդ, մշակեք վերջնական կադրերն ու գրեք ամեն կադրի համար անիմացիոն պրոմպտները։
- 06
AI ԱՆԻՄԱՑԻԱ ԵՎ ԿԻՆԵՄԱՏԻԿ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անիմացրեք ձեր keyframe-ները, շտկեք շարժումները, ընտրեք ամենալավ գեներացիաներն ու միավորեք դրանք ավարտուն տեսանյութում՝ ձայնի ու վիզուալի հերթականության պահպանմամբ։
Ինչ եք սովորելու
- Մոդելներին հարմարեցված պրոմպտինգ
- Կերպարի կայունություն
- Սինեմատիկ աշխարհի կառուցում
- Սթորիբորդ և կադրերի պլանավորում
- Նկարից տեսանյութ
- AI անիմացիա և խցիկի շարժում
- Վիզուալ հերթականություն
- Մոնտաժ և ձայնի մշակում
Դասընթացի արդյունքները
Դուք կանցնեք ստեղծագործական գաղափարից մինչև ավարտուն սինեմատիկ AI անիմացիա։ Դասընթացի ավարտին կունենաք 8-15 վայրկյան տևողությամբ սինեմատիկ անիմացիա՝ պատրաստ ձեր պորտֆոլիոյի համար, ինչպես նաև ամբողջ ստեղծագործական գործընթացը՝ Character Reference Sheet, Location Reference Sheet, սթորիբորդ, կադրերի ցանկ, պրոմպտներ և մոդելներին հարմարեցված տարբերակներ։ Կունենաք կրկնվող աշխատանքային հոսք, որը կիրառելի կլինի նաև նոր մոդելների և գործիքների համար։
Դասընթացի մանրամասներ
50.000 ՀՀԴ
AI Onramp-ը վճարում է Ձեր կրեդիտների համար, որպեսզի Դուք կարողանաք փոձարկումներ անել ու սովորել՝ գործելով։