Քո սեփական AI համակարգը
Դարձրու AI-ը քո փոխարեն աշխատող համակարգ,
Մեկնարկը՝ հուլիս 28- Օգոստոս 28, ամեն երեքշաբթի/հինգշաբթի, 19:30
հուլիսի 28
10 դասընթաց
15 Ժամ
Հիբրիդային

Տիգրան Հակոբյան
AI պրոդուկտ մենեջեր
Տիգրանը B2B և B2C միջավայրերում 5+ տարվա փորձով AI պրոդուկտ մենեջեր է։ Նա աշխատել է տարատեսակ AI-լուծումների վրա՝ սկսած համակարգչային տեսողությունից մինչև գեներատիվ AI և ստեղծագործական գործիքներ՝ տեխնիկական հնարավորությունները իրական օգտատիրոջ և բիզնեսի համար կիրառելի գործիքներ դարձնելով։ Նա Picsart-ի նախկին AI Product Manager-ն է և ներկայումս աշխատում է Ultralytics-ում։
Բովանդակություն
- 01
Չատերից agent-ների անցում
Բացահայտեք, ինչպես անցնել եզակի պրոմպտեր գրելուց ավտոմատացված պրոցեսներ նախագծելուն։ Պարզեք, ինչպես են ագենտները տարբերվում չատերից, ինչպես ագենտի կառուցվածքը կարող է ամբողջովին փոխել նրա աշխատանքը, ինչ գործողությունների է ունակ ագենտն՝ ի տարբերություն չատի։
- 02
Ծանոթություն Claude Cowork-ի միջավայրին
Տեղադրեք Cowork-ի հավելվածը և ծանոթացեք նրա հիմնական բաղադրիչներին՝ հրահանգներ, համատեքստ, ֆայլեր և ակտիվ խնդիրներ։ Դասի ավարտին գործարկեք Cowork-ում ձեր առաջին գործող ագենտը։
- 03
Կրկնվող գործընթացի քարտեզագրում
Ընտրեք որևէ իրական, կրկնվող և բազմափուլ աշխատանքային գործընթաց։ Բաժանեք այդ աշխատանքը քայլերի հերթականության, որոշեք, ինչն է ագենտն ի վիճակի անել ինքնուրույն։ Դասն ավարտեք ագենտի հետագա զարգացման հստակ պլանով։
- 04
Հիմնական ագենտի կառուցում
Cowork-ում ստեղծեք ձեր ագենտի առաջին աշխատող տարբերակը։ Կարգավորեք հրահանգները, կցեք ձեր սեփական ֆայլերը և ստեղծեք բազմակի օգտագործման հմտություններ, որոնց ագենտը դիմելու է կրկնվող խնդիրներն անխափան լուծելու համար։
- 05
MCP միացումներ ու համակարգային ինտեգրում
Model Context Protocol (MCP) օգտագործելով, միացրեք ագենտին ձեր կողմից օգտագործվող ծրագրերին (Slack, Gmail, Notion, Google Drive, և այլն): Առանձին միջավայրում աշխատող ագենտը դարձրեք ձեր առօրյա գործիքներով աշխատող օգնական։
- 06
Խորասուզում Claude Code
Սովորեք կոդ գրել Claude Code-ում no-code մեթոդով՝ ճիշտ տրվող հրահանգներով։ Կիրառեք Code-ն այնտեղ, ուր Cowork-ը բավարար չէ։
- 07
Անցում ագենտի ինքնուրույն աշխատանքին
Ձեր հրահանգին սպասող ագենտը վերածեք ինքնուրույն աշխատող օգնականի։ Cowork-ի ու Code-ի միջոցով սովորեցրեք ագենտին կատարել բազմաքայլ գործողություններ ձեր տված ժամանակացույցով՝ առանց ձեր միջամտության ու հիշեցումների։
- 08
Կառուցման սպրինտ
Շարունակեք կատարելագործել ձեր ագենտը։ Կատարելագործեք նախատիպն ու հարմարեցրեք ձեր իրական առօրյա պահանջներին։
- 09
Թեստ, կրկնություն, սթրես-թեստ
Աշխատեք ագենտի թույլ կողմերի վրա, շտկեք ու վերացրեք սխալները, նվազեցրեք անկանխատեսելի արդյունքի հնարավորությունը։
- 10
Դեմո-օր
Ներկայացրեք արդյունքը դասընկերներին երեքրոպեանոց դեմոյով։ Պատմեք՝ ինչ խնդիր եք լուծել ձեր ագենտով, ցուցադրեք դրա հմտություններն ու պատմեք՝ ինչ եք կառուցելու հետագայում։
Ինչ եք սովորելու
- Ագենտի նախագծում և աշխատանքային հոսքերի քարտեզագրում
- Ագենտի աշխատանքային միջավայրի
- MCP-միացումներով արտաքին գործիքների կառավարում
- Աշխատանք Claude Code-ում
- AI-համակարգերի ավտոմատացում ու թեստավորում
- Ավտոմատացման մտածելակերպ
- AI-ով վստահելի օգնականի ստեղծում
Դասընթացի արդյունքները
Ծրագրի վերջում դուք կունենաք աշխատող սուպերագենտ կամ մի քանի փոքր ագենտներից ստեղծված համակարգ աշխատանքային առօրյայի բարդ ու կրկնվող գործողությունն ամբողջությամբ ինքնուրույն անելու համար։ Դուք կսովորեք հայտնաբերել ավտոմատացման հնարավորություններ, նախագծել ագենտների աշխատանքային հոսքեր, միացնել ագենտներն այլ գործիքների ու վստահել նրանց առօրյա աշխատանքն այնպես, որ միջամտության կարիք այլևս չլինի։
Դասընթացի մանրամասներ
100.000 ՀՀԴ
AI Onramp-ը վճարում է Ձեր կրեդիտների համար, որպեսզի Դուք կարողանաք փոձարկումներ անել ու սովորել՝ գործելով։