Կոնտենտի ու գովազդի ստեղծում AI-ով
Ստեղծիր թոփ-բրենդերի արդյունքից չտարբերվող կոնտենտ
սեպտեմբերի 7
6 դասընթաց
9 Ժամ
Առկա

Էդիկ Հարությունյան
AI ստեղծագործող
Էդիկ Հարությունյանը Թումո լաբերի AI Onramp ծրագրի ղեկավարն է և 42 Երևանի Գործառնությունների ղեկավարը։ Նա համակարգում է AI Onramp-ի աշխատանքը, մշակում ուսումնական պլաններն, ու նաև աշխատում 42 Երևանի ծրագրում՝ AI-ի ինտեգրման ուղղությամբ։ Էդիկն ուսումնասիրում է AI-ի կիրառման հնարավորությունները կրթության, կրեատիվ ու արդյունավետության բարձրացման ոլորտներում և օգնում ներդնել դրանք։ Էդիկը նաև Higgsfield AI տեսանյութերի գեներացման պլատֆորմի ամբասադորներից մեկն է։
Բովանդակություն
- 01
ՍԿԻԶԲԸ․ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐԸ
Ծանոթացեք AI գործիքներին ու ստեղծեք այն թեմայի առաջին պրոֆեսիոնալ նկարը, որի վրա կաշխատեք ամբողջ դասընթացի ընթացքում։
- 02
ՊՐԵՄԻՈՒՄ ՏԵՍՔ
Սովորական պատկերը վերածեք բարձրակարգ վիզուալի՝ լույսի, ֆոնի ու ռակուրսի շտկման օգնությամբ։
- 03
ՆԿԱՐԸ՝ ԱՄԵՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ
Ստեղծեք պատկերի տարբերակներ տարբեր անկյուններից, իրական կյանքում՝ տարբեր միջավայրերում, և սովորեք անել դա՝ չկորցնելով նախնական նկարի որակը։
- 04
ԱՆՑՆԵՆՔ ՇԱՐԺՄԱՆ․ AI ՎԻԴԵՈՅԻ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ
Վերածեք պատկերները կարճ, ուշադրություն գրավող տեսանյութերի։
- 05
ՏԵՔՍՏԻ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ ՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՇՏԿՈՒՄ
Ստեղծեք տեսանյութի համար գրավիչ տեքստեր և վերածեք ամբողջ աշխատանքը պատրաստի քոնթենթ-սեթի։
- 06
ԴԵՄՈ ՕՐ
Ցուցադրեք արդյունքը, պատմեք՝ ինչպես եք կիրառել AI-ը, և ստացեք ձեր տեսանյութի հղկված տարբերակը։
Ինչ եք սովորելու
- AI-ով զրոյից նկարներ ստեղծել
- Ճիշտ արդյունք տվող պրոմփթեր գրել
- Ցանկացած նկարի բարձրակարգ տեսք հաղորդել
- Լուսանկարից կարճ տեսանյութ ստանալ
- Յուրաքանչյուր խնդրի համար ճիշտ գործիք ընտրել
- Ստանալ արդյունք դիտարկման տարբեր անկյուններից ու իրական միջավայրերում
- Գրել ճիշտ նկարագրություններ
Դասընթացի արդյունքները
Warmup-ը ստեղծագործողների, մարքեթոլոգների ու գեներատիվ AI-ով հետաքրքրված բոլորի համար է։ Դուք կկարողանաք աշխատել հզոր AI գործիքներով ու քայլ առ քայլ կսովորեք ինքնուրույն ստեղծել պրոֆեսիոնալ նկարներ ու տեսանյութեր։ Դասընթացը կառուցված է ստեղծագործական իրական գործընթացի հիմունքով։ 6 դասերի արդյունքում դուք կունենաք պրոֆեսիոնալ վիզուալներ, կարճ տեսանյութ, և, ամենակարևորը՝ վստահություն ու գիտելիքներ՝ ինքնուրույն շարունակելու որակյալ վիզուալների ստեղծումը։
Դասընթացի մանրամասներ
50.000 ՀՀԴ
AI Onramp-ը վճարում է Ձեր կրեդիտների համար, որպեսզի Դուք կարողանաք փոձարկումներ անել ու սովորել՝ գործելով։