Նախագրանցում

Warmup · 6 դաս

Gemini քո խանութի համար՝ գրառումներ և վաճառք

Մեկ ամսվա գրառումներ քո ոճով և պարզ պատկեր՝ ինչքան ես վաստակել ու ծախսել

Սկիզբ
փետրվարի 2
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
12 ժամ · 6 դաս
Ժամանակացույց
Երք, Հնգ · 19:30
Գին
60,000 ՀՀԴ
Նախագրանցում

Առկա · Երևան · AI գործիքների կրեդիտները ներառված են

Դասընթացի ակնարկ

Խանութների սեփականատերերի, տնային բիզնեսների և փոքր թիմերի համար, ովքեր գրառումներ են անում Instagram-ում, իսկ թվերը պահում են տետրում կամ խառը աղյուսակում։ Երեք շաբաթում սովորում ես օգտվել Gemini-ի նոր բիզնես գործիքներից, որ խանութդ ունենա մեկ ամսվա գրառումներ ու գովազդային նկարներ իր ոճով, իսկ դու ամեն ամիս տեսնես՝ ինչքան ես վաստակել ու ծախսել, առանց դիզայների ու հաշվապահի։ Մեկ անգամ պահպանում ես բրենդդ, գրում ես գրառումներ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, պատասխանում ես կարծիքներին և կազմում մեկ ժամանոց ամսական ռեժիմ, որը կկրկնես ինքնուրույն։ Բեր նոութբուք և խանութիդ իրական նկարներն ու թվերը։

6 դաս · 12 ժամ · Առկա

Ինչ եք սովորելու

  • Small business
  • Social media
  • Gemini
  • Design
  • Sales reports

Ձեր դասավանդողը

Էդիկ Հարությունյան ավատար

Էդիկ Հարությունյանը Թումո լաբերի AI Onramp ծրագրի ղեկավարն է և 42 Երևանի Գործառնությունների ղեկավարը։ Նա համակարգում է AI Onramp-ի աշխատանքը, մշակում ուսումնական պլաններն, ու նաև աշխատում 42 Երևանի ծրագրում՝ AI-ի ինտեգրման ուղղությամբ։ Էդիկն ուսումնասիրում է AI-ի կիրառման հնարավորությունները կրթության, կրեատիվ ու արդյունավետության բարձրացման ոլորտներում և օգնում ներդնել դրանք։ Էդիկը նաև Higgsfield AI տեսանյութերի գեներացման պլատֆորմի ամբասադորներից մեկն է։

Բովանդակություն

6 դաս · 12 ժամ

Բացում ենք բիզնես էջը, միացնում ենք Google Business Profile-ը և այն հավելվածները, որոնցից արդեն օգտվում ես, ու մեկ անգամ պահպանում ենք բրենդդ՝ լոգո, գույներ, տառատեսակներ, կայք։

Գրում ենք մեկ ամսվա գրառումներ Instagram-ի ու Facebook-ի համար՝ տեքստերով ու հեշթեգերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

Ապրանքի լուսանկարներ, բաններներ ու գովազդային նկարներ, որոնք ամեն անգամ պահում են քո գույներն ու տառատեսակները։

Խառը աղյուսակը, կտրոններն ու վաճառքների ցուցակը դարձնում ենք պարզ գծապատկեր՝ ինչ մտավ, ինչ դուրս եկավ։

Պատասխանում ենք կարծիքներին, թարմացնում ենք Google-ի էջդ և տեսնում, թե հաճախորդներն ինչ են ամենաշատը հարցնում։

Կազմում ենք մեկ ժամանոց ամսական ռեժիմ, որը կկրկնես ինքնուրույն, և ստուգում ենք ամեն արդյունք՝ նախքան հրապարակելը։

Դասընթացի վարձ

AI Onramp-ը վճարում է Ձեր կրեդիտների համար, որպեսզի Դուք կարողանաք փոձարկումներ անել ու սովորել՝ գործելով։
Նախագրանցում

60,000 ՀՀԴ

Գործնական աշխատանքի համար AI գործիքների կրեդիտները ներառված են

  • Սկիզբը՝ փետրվարի 2
  • 12 ժամ · 6 դաս
  • Առկա · Երևան
Նախագրանցում

Նախագրանցում

Վճարում չի պահանջվում: Կարող եք պարզապես նախագրանցվել, տեղեկացված լինել նորություններին և առաջիններից մեկը միանալ այս դասընթացին, երբ այն հասանելի դառնա: