Քո AI ագենտ-գործընկերը
սեպտեմբերի 14
6 ԴԱՍԸՆԹԱՑ
10 Ժամ
Հիբրիդային

Տիգրան Հակոբյան
AI պրոդուկտ մենեջեր
Տիգրանը B2B և B2C միջավայրերում 5+ տարվա փորձով AI պրոդուկտ մենեջեր է։ Նա աշխատել է տարատեսակ AI-լուծումների վրա՝ սկսած համակարգչային տեսողությունից մինչև գեներատիվ AI և ստեղծագործական գործիքներ՝ տեխնիկական հնարավորությունները իրական օգտատիրոջ և բիզնեսի համար կիրառելի գործիքներ դարձնելով։ Նա Picsart-ի նախկին AI Product Manager-ն է և ներկայումս աշխատում է Ultralytics-ում։
Բովանդակություն
- 01
Ի՞նչ են AI ագենտները և ինչու՞ են հիմա անհրաժեշտ
Կհասկանաս տարբերությունը սովորական AI-գործիքների և ագենտների միջև, կուսումնասիրես ագենտների հնարավորությունները և կորոշես այն գործողությունը, որն ուզում ես ավտոմատացնել։
- 02
Քո առաջին ագենտի նախագծումը
Կստեղծես քո առաջին ագենտը Claude Projects-ում (կամ ChatGPT-ում), կսահմանես համապատասխան հրահանգներ, կավելացնես անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ու կունենաս քո մասնագիտական դերին հարմարեցված օգնական:
- 03
Գործնական կիրառություն (1-ին մակարդակ)
Կկիրառես ագենտդ հաշվետվությունների ավտոմատացման և ֆինանսական, HR, իրավական ու օպերացիոն այլ ոլորտների workflow-ները բարելավելու համար:
- 04
Ագենտներ, որոնք աշխատում են, միայն պատասխանելու փոխարեն
Պարզ օգնականներից անցում կկատարես գործողություններ կատարող ագենտների: Կստեղծես ագենտներ, որոնք ունակ են ինքնուրույն կատարել բարդ առաջադրանքներ, աշխատել ֆայլերի հետ և կայացնել որոշումներ:
- 05
Գործնական կիրառություն (2-րդ մակարդակ)
Կավտոմատացնես ավելի բարդ խնդիրներ։ Օրինակ, CV-ների բազաների, ծախսերի ու այլ մեծ ծավալի տվյալներ կվերլուծես, աշխատանքային նշումներից գործողությունների հստակ պլան կստանաս։
- 06
Ավարտական նախագիծ
Կնախագծեք ու կստեղծեք սեփական AI ագենտը հենց ձեր աշխատանքային խնդիրներից մեկը լուծելու համար և կներկայացնես այն որպես վերջնական նախագիծ:
Ինչ եք սովորելու
- AI agent-ի աշխատանքային հոսքի նախագծում
- Խնդիրների ավտոմատացում և գործընթացային մտածողություն
- Առաջադեմ prompt engineering
- AI-ի աջակցությամբ որոշումների կայացում
- No-code / low-code ավտոմատացում:
Դասընթացի արդյունքները
Ավարտին դուք կձեռք բերեք հմտություններ, որոնք թույլ կտան ավտոմատացնել կանոնավոր գրվող հաշվետվությունները, անկազմակերպ նշումները վերածել գործողությունների հստակ պլանների, ագենտներ, որոնք նվազագույն միջամտությամբ այլ գործողություններ կիրականացնեն։ Դասընթացի նպատակն է օգնել անցնել AI-ով առանձին խնդիրներ լուծելուց դեպի ամբողջական գործընթացների պատվիրակում։
Դասընթացի մանրամասներ
50.000 ՀՀԴ
AI Onramp-ը վճարում է Ձեր կրեդիտների համար, որպեսզի Դուք կարողանաք փոձարկումներ անել ու սովորել՝ գործելով։